ՆԵԵՄԻԱ 3:31 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրանից հետո Սարեփի որդի Մելքիան նորոգեց մինչև Բթանաթան, իսկ քաղաքի այլ մեծատուններ՝ Մափկաթ դարպասի դիմացից մինչև շրջադարձի զառիվերը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրանից հետո ոսկերչի որդի Մեղքիան նորոգեց մինչև նաթանայիմների և վաճառականների տունը, մինչև Մափկաթի դռան դիմացը և մինչև անկյունի վերնատունը։ |
Նրանից հետո նորոգեց Սելեմիայի որդի Անանիան, մեկ այլ հատված էլ՝ Սելեփի որդի Անոնը։ Նրանից հետո ստանձնեց Բարաքայի որդի Մեսոլամը՝ իր գանձատան դիմաց։
Նրանց կողքին, ըստ կարգի, աշխատում էր Հռոսեկեիմի որդի Անանիան, որը Երուսաղեմը նորոգեց մինչև Լայն պարիսպը։