Դրանից հետո նա պարիսպ շինեց Դավթի քաղաքից դուրս՝ Գեհոնի արևմուտքում, հեղեղատում, որ ձգվում էր մինչև դարպասի մուտքը և շրջապատում Օփելը. նա շատ բարձրացրեց այն։ Նաև զորքի հրամանատարներ նշանակեց Հուդայի բոլոր պարսպապատ քաղաքներում։
ՆԵԵՄԻԱ 3:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ձկան դարպասը շինեցին Ասանի որդիները։ Սրանք ծածկեցին այն, դրեցին դռները, փականներն ու նիգերը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ձկների դուռը շինեցին Սենաայի որդիները. նրանք ծածկեցին այն և դրեցին նրա դռները, փականքները և նիգերը։ |
Դրանից հետո նա պարիսպ շինեց Դավթի քաղաքից դուրս՝ Գեհոնի արևմուտքում, հեղեղատում, որ ձգվում էր մինչև դարպասի մուտքը և շրջապատում Օփելը. նա շատ բարձրացրեց այն։ Նաև զորքի հրամանատարներ նշանակեց Հուդայի բոլոր պարսպապատ քաղաքներում։
ապա դեպի Եքթիերան դարպասը և Անամայելի աշտարակով մինչև Ջրավազանի դարպասը։ Երգերի ձայնը լսվում էր ամենուր, որովհետև Եզրասը հրամայել էր կանգնել պարսպի բոլոր դարպասների վրա և երգել։
Մի թուղթ էլ՝ ուղղված Ասափին, որ արքունի անտառի պահապանն է, որ ինձ փայտ տա քաղաքի դարպասների և պարիսպի շինության և այն տան համար, ուր ես պիտի մտնեմ»։ Թագավորը տվեց, որովհետև իմ Աստծու ձեռքը բարությամբ էր վարվում ինձ հետ։
Նրանց կողքին աշխատում էին Մասիզեբելի որդի Բարաքի որդի Մոսոլամը, իսկ սրանց կողքին՝ Բաանի որդի Սադովկը։
Փասեկի որդի Հուդան և Բասոդիայի որդի Մեսողամը նորոգեցին Հին դարպասը. սրանք ծածկեցին այն, կանգնեցրին նրա դռները, փականներն ու նիգերը։
Երբ Սանաբաղատը, Տուբիան և Գեսամ Արաբացին և մեր թշնամիներից շատ ուրիշները լսեցին, որ պարիսպը շինեցի, ահ ու դողի մեջ ընկան. մինչ այդ դռները դեռ չէին կանգնեցվել։
Երբ պարսպի շինությունն ավարտվեց և նրա դռները կանգնեցրի, կարգվեցին դռնապանները, երգիչները, սաղմոսասացներն ու ղևտացիները։
Եվ այն օրը,- ասում է Տերը,- աղաղակի ձայն կլինի խոցոտվածների դռնից, գույժ՝ երկրորդ դռնից, և մեծ կոտորած՝ բլուրներից։