ՆԵԵՄԻԱ 3:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրա կողքին նորոգում էին Ալոհեմի որդի Սալումը՝ Երուսաղեմի շրջակայքի կեսի իշխանը, և իր դուստրերը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրա մոտ նորոգեցին Ալոեսի որդի Սեղղումը՝ Երուսաղեմի կես բաժնի իշխանը, ինքը և իր դուստրերը։ |
Դռնապանները. Ելումի որդիները, Ատտերի որդիները, Տեմիովնի որդիները, Ակուբի որդիները, Ատիտայի որդիները, Սաբեի որդիները՝ հարյուր երեսունութ։
Բոլոր շնորհալի կանայք իրենց ձեռքով կապույտ, ծիրանի ու կարմիր գույնի թելեր ու բեհեզ էին հյուսում և նվեր բերում։
Այո՛, քեզ էլ եմ աղաչում, իմ հարազա՛տ լծակից, դո՛ւ էլ օգնիր նրանց, որ ինձ հետ Ավետարանի համար պայքարեցին Կղեմեսի ու իմ մյուս գործակիցների հետ, որոնց անունները կյանքի գրքի մեջ են։