Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՆԵԵՄԻԱ 11:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Երուսաղեմում բնակվողները Հուդայի և Բենիամինի ցեղից էին։ Հուդայի որդիներից սրանք են. Մալեելի որդի Սափատիայի որդի Սամարիայի որդի Զաքարիայի որդի Ոզիայի որդի Աթեեն և Փարեսի որդիներից՝

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Երուսաղեմում բնակվեցին Հուդայի որդիներից և Բենիամինի որդիներից. Հուդայի որդիներից՝ Աթայիան՝ որդի Ոզիայի՝ որդի Զաքարիայի՝ որդի Ամարիայի՝ որդի Սափատիայի՝ որդի Մաղաղիելի, Փարեսի որդիներից։

Տես գլուխը



ՆԵԵՄԻԱ 11:4
7 Խաչաձեւ Հղումներ  

Երբ սա ձեռքը հետ տարավ, անմիջապես դուրս եկավ նրա եղբայրը։ Մանկաբարձն ասաց. «Ինչպե՞ս, քո՞ շնորհիվ ճեղքվեց պատնեշը»։ Եվ նրան անվանեց Փարես։


Սրանք են երկրի իշխանները, քահանաները, ղևտացիները, նաթանացիները և Սողոմոնի ծառաների որդիները, որոնք բնակվեցին Երուսաղեմում։


Ելովնի որդի Զաքարիայի որդի Հովարիբի որդի Ադիայի որդի Ոզիայի որդի Ալազի որդի Բարուքի որդի Մալասիան։


Հուդայից և Թամարից ծնվեցին Փարեսն ու Զարան. Փարեսից՝ Եզրոնը. Եզրոնից՝ Արամը.


նա՝ Ամինադաբի, նա՝ Արամի, նա՝ Ադմեի, նա՝ Առնեի, նա՝ Եսրոնի, նա՝ Փարեսի, նա՝ Հուդայի,


Փարեսի ազգատոհմն այս է. Փարեսը ծնեց Եսրովմին,