Մարկոս 9:50 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Աղը լավ բան է, բայց եթե համը կորցնի, ինչո՞վ պիտի համեմվի։ Արդ, դուք ձեր մե՛ջ ունեցեք աղը և իրար հետ խաղաղությա՛մբ ապրեք»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Աղը լավ բան է, իսկ եթե աղն իր աղիությունը կորցնի, ինչպե՞ս այն կվերագտնեք։ Ձեր անձի մեջ ա՛ղ ունեցեք ու իրար հետ խաղաղության մե՛ջ եղեք»։ |
Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար Այստե՛ղ օրհնեցեք Տիրոջը, Տիրոջ բոլո՛ր ծառաներ, Որ գտնվում եք Տիրոջ տան մեջ Եվ մեր Աստծու գավիթներում։
դրանք մատուցեն Տիրոջ առաջ, քահանաները դրանց վրա աղ ցանեն ու տանեն ողջակիզելու Տիրոջ համար։
«Դո՛ւք եք երկրի աղը։ Եթե աղն անհամանա, ինչո՞վ կաղվի։ Այլևս ոչ մի բանի վրա չի ազդի, այլ դուրս կթափվի և մարդկանց ոտքի կոխան կլինի։
Եվ վերջապես, եղբայրնե՛ր, ո՛ղջ եղեք, հաստատո՛ւն մնացեք, մխիթարվե՛ք, միաբա՛ն եղեք, խաղաղությո՛ւն արեք, և խաղաղության ու սիրո Աստվածը թող լինի ձեզ հետ։
Որևէ տգեղ խոսք ձեր բերանից թող չելնի, այլ միայն բարի խոսք, որ անհրաժեշտ ու կառուցող է, որպեսզի Աստծու շնորհով լցվի նա, ով այն լսում է։
Միայն թե Ավետարանին վայել ձևո՛վ ապրեք, որպեսզի ձեզ տեսնելու գամ կամ թե հեռու լինեմ, լսեմ ձեր մասին, որ հաստատուն եք մնում մե՛կ հոգով և միաշունչ պայքարում եք Ավետարանի հավատի համար։
Որպես Աստծու ընտրյալներ, սրբեր և սիրելիներ՝ այսուհետև հագե՛ք գութ, ողորմություն, քաղցրություն, խոնարհություն, հեզություն, համբերատարություն՝
Եվ ձեր խոսքը թող միշտ լի լինի Տիրոջ շնորհով, ասես աղով համեմված, որպեսզի իմանաք, թե ինչպե՛ս պետք է պատասխանեք յուրաքանչյուրին։
Փախի՛ր երիտասարդական ցանկություններից և հետամո՛ւտ եղիր արդարության, հավատի, սիրո, խաղաղության ու սրբության, նրանց հետ, որոնք մաքուր սրտով աղոթում են Տիրոջը։