Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Մարկոս 9:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Հիսուսը նրան ասաց. «Ասացիր՝ “Եթե կարող ես”։ Ամեն ինչ հնարավոր է նրա համար, ով հավատում է»։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Հիսուսը նրան ասաց. «Եթե կարող ես հավատալ. հավատացողի համար ամեն ինչ հնարավոր է»։

Տես գլուխը



Մարկոս 9:23
12 Խաչաձեւ Հղումներ  

Նրանք, առավոտյան կանուխ արթնանալով, գնացին Թեկովայի անապատը։ Երբ նրանք ճանապարհ էին ընկնում, Հովսափատը կանգնեց ու աղաղակելով ասաց. «Ի՛նձ լսեք, Հուդայի և Երուսաղեմի բնակիչնե՛ր, հավատացե՛ք Տիրոջը՝ մեր Աստծուն, և նա էլ ձեզ կհավատա, հավատացե՛ք նրա մարգարեներին ու հաջողություն կունենաք»։


Նա ասաց՝ ե՛կ։ Պետրոսը, նավակից իջնելով, քայլեց ջրի վրայով և եկավ Հիսուսի մոտ։


Հիսուսը պատասխանեց. «Ձեր թերահավատության պատճառով։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք և այս լեռանը ասեք. “Տեղափոխվի՛ր այստեղից այնտեղ”, կտեղափոխվի։ Եվ անկարելի ոչինչ չի լինի ձեզ համար։


ճշմարիտ եմ ասում ձեզ, ով այս լեռանն ասի. “Ե՛լ և ծո՛վն ընկիր”, և իր սրտում չկասկածի, այլ հավատա, թե ինչ որ ասում է, կլինի, նա ինչ էլ ասի, կկատարվի։


Ոգին շատ անգամ նրան կրակի ու ջրի մեջ է նետում, որ կորստյան մատնի. արդ, եթե կարող ես ինչ-որ բան անել, Տե՛ր, գթա՛ և օգնի՛ր մեզ»։


Տղայի հայրն իսկույն աղաղակեց և ասաց. «Հավատում եմ, օգնի՛ր իմ անհավատությանը»։


Եվ Տերն ասաց. «Եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք և այս թթենուն ասե՛ք՝ “Արմատախի՛լ եղիր և տնկվի՛ր ծովի մեջ”, նա կհնազանդվի ձեզ»։


Հիսուսը նրան ասաց. «Քեզ չասացի՞, որ եթե հավատաս, Աստծու փառքը կտեսնես»։


Նա լսեց Պողոսի խոսքերը, որը, նրան նայելով և տեսնելով, որ հավատ ունի փրկվելու,


Բայց առանց հավատի անհնար է հաճելի լինել Աստծուն, քանի որ նա, ով մոտենում է Աստծուն, պետք է հավատա, որ Աստված կա և վարձահատույց է լինում նրանց, ովքեր փնտրում են իրեն։