Այն օրը խուլերը պիտի լսեն այդ գրվածքի խոսքերը, և խավարի ու մեգի մեջ գտնվող կույրերի աչքերը պիտի տեսնեն.
Մարկոս 8:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նա բացեց աչքերը և ասաց. «Տեսնում եմ մարդկանց, որ քայլում են, ինչպես ծառեր»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա նայեց ու ասաց. «Տեսնում եմ մարդկանց, որոնք քայլող ծառերի նման են»։ |
Այն օրը խուլերը պիտի լսեն այդ գրվածքի խոսքերը, և խավարի ու մեգի մեջ գտնվող կույրերի աչքերը պիտի տեսնեն.
Հիսուսը, բռնելով կույրի ձեռքից, գյուղից դուրս հանեց, թքով թրջեց նրա աչքերը և ձեռքը դրեց նրա վրա։ Եվ հարցնում էր կույրին, թե որևէ բան տեսնո՞ւմ է։
Հիսուսը ձեռքերը դարձյալ դրեց նրա աչքերի վրա։ Կույրը բացեց աչքերը և նայում էր, բժշկվեց և ամեն ինչ հստակ տեսնում էր։
Աբեդդի որդի Գաաղը, տեսնելով զորքը, Զեբուղին ասաց. «Ահա լեռների գագաթից զորք է իջնում»։ Զեբուղը նրան ասաց. «Դու լեռների ստվերն ես տեսնում և մարդկանց տեղ ես դնում»։