Երկիրն իր բնակիչներով մեղանչեց, քանզի զանց առան Տիրոջ օրենքները, խեղաթյուրեցին նրա պատվիրանները և դրժեցին հավիտենական ուխտը։
Մարկոս 7:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ապա ավելացրեց. «Աստծու պատվիրանը լավ եք անարգում, որպեսզի ձեր ավանդությունը հաստատեք։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ նրանց ասաց. «Շա՜տ լավ. ուրեմն Աստծու պատվիրանը անարգում եք, որ ձեր ավանդույթը պահպանեք։ |
Երկիրն իր բնակիչներով մեղանչեց, քանզի զանց առան Տիրոջ օրենքները, խեղաթյուրեցին նրա պատվիրանները և դրժեցին հավիտենական ուխտը։
Տերն ասում է. «Այս ժողովուրդը մոտ է ինձ իր բերանով, իր շրթունքներով մեծարում է ինձ, բայց սրտով հեռացել ու մեկուսացել է ինձնից. զուր է ինձ պաշտում, մարդկանց պատվիրաններն ու վարդապետություններն է ուսուցանում։
Այդպես անարգում եք Աստծու խոսքը ձեր ավանդությունով, որ փոխանցել եք միմյանց։ Եվ սրա նման ուրիշ շատ բաներ էլ եք անում”»։
որովհետև փարիսեցիները և բոլոր հրեաները հաց չեն ուտում, եթե իրենց ձեռքերը լավ չեն լվացել, քանի որ պահում են հների ավանդույթը։
Ահա ինչու փարիսեցիներն ու դպիրները հարց տվեցին Հիսուսին. «Քո աշակերտներն ինչո՞ւ նախնիների ավանդույթի համաձայն չեն շարժվում, այլ անմաքուր ձեռքերով են հաց ուտում»։
Որովհետև երկյուղ ունեմ, որ հաճույքով կընդունեք որևէ մեկին, եթե գա ու քարոզի մեր քարոզածից տարբեր Քրիստոսի, ձեր ստացած Հոգուց տարբեր մի հոգի կամ ձեր ընդունած Ավետարանից տարբեր մի ավետարան։
Հրեության մեջ ավելի առաջադեմ էի ինձ ազգակից շատ հասակակիցներից և շատ ավելի նախանձախնդիր էի իմ հայրենի ավանդություններին։
Եվ ես Աստծու շնորհը չեմ անտեսում, որովհետև եթե արդարությունն Օրենքից է գալիս, ապա Քրիստոսն իզուր մեռավ։
հակառակորդը՝ հպարտացած այն ամենի վրա, որ կոչվում է աստված կամ պաշտամունքի առարկա, մինչև իսկ կնստի Աստծու տաճարում և իրեն կներկայացնի, թե Աստված է։