Հիսուսն իր աշակերտներին ասաց, որ մի նավակ պատրաստ պահեն իր համար բազմության պատճառով, որպեսզի իրեն չսեղմեն։
Մարկոս 6:32 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ նավակով առանձնացան մի ամայի տեղ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ նավով մի ամայի տեղում առանձնացան։ |
Հիսուսն իր աշակերտներին ասաց, որ մի նավակ պատրաստ պահեն իր համար բազմության պատճառով, որպեսզի իրեն չսեղմեն։
Աշակերտները թողեցին ժողովրդին և իրենց հետ վերցրին Հիսուսին ու մի նավակով հեռացան։ Նրանց ուղեկցում էին նաև այլ նավակներ։
Մարդիկ տեսան նրանց գնալը, և շատերը ճանաչեցին նրանց։ Եվ բոլոր քաղաքներից հետիոտն, խուռներամ այնտեղ էին վազում և մոտենում նրանց։
Ապա Հիսուսն իսկույն ևեթ շտապեցրեց աշակերտներին, որ նավակ մտնեն և իրենից առաջ գնան լճի մյուս կողմը՝ դեպի Բեթսայիդա, մինչև ինքը ժողովրդին արձակեր։
Ապա նա նավակ բարձրացավ՝ նրանց մոտ, և հողմը դադարեց։ Աշակերտներն առավել ևս ապշած էին և սաստիկ զարմանում էին։