Մարկոս 5:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բայց Հիսուսը նրան թույլ չտվեց, այլ ասաց. «Գնա՛ քո տուն, քո ընտանիքի մոտ և պատմի՛ր նրանց այն, ինչ Տերը քեզ արեց և թե ինչպե՛ս քեզ ողորմեց»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց Հիսուսը նրան թույլ չտվեց, այլ նրան ասաց. «Գնա՛ քո տուն, քո ընտանիքի մոտ ու նրանց պատմի՛ր, թե Տերը քեզ ինչե՛ր արեց ու քեզ ինչպե՛ս ողորմեց»։ |
Նա գնաց և սկսեց տարածել Դեկապոլիում, ինչ որ Հիսուսն արել էր իր համար։ Եվ ամենքը զարմանում էին։
«Վերադարձի՛ր քո տունը և պատմի՛ր, ինչ որ Աստված արեց քեզ համար»։ Նա գնաց քաղաք և ամբողջ քաղաքով մեկ տարածում էր այն, ինչ Հիսուսն արեց իրեն։