Այսպես է ասում Տերը ձեզ՝ Հուդայի մարդկանց և Երուսաղեմի բնակիչներիդ. «Հերկե՛ր հերկեք ձեզ համար, փշերի մեջ մի՛ սերմանեք։
Մարկոս 4:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մի ուրիշ մաս ընկավ փշերի մեջ. փշերը բարձրացան և խեղդեցին այն, և պտուղ չտվեց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մեկ այլ մասը փշերի մեջ ընկավ. փշերը բարձրացան ու խեղդեցին դրանց, և պտուղ չտվեցին։ |
Այսպես է ասում Տերը ձեզ՝ Հուդայի մարդկանց և Երուսաղեմի բնակիչներիդ. «Հերկե՛ր հերկեք ձեզ համար, փշերի մեջ մի՛ սերմանեք։
Իսկ փշերի մեջ սերմանվածն այն է, որ մեկը լսում է խոսքը, բայց այս աշխարհի հոգսերն ու հարստության պատրանքները խեղդում են խոսքը, և այն անպտուղ է լինում։
Մի ուրիշ մաս էլ ընկավ բարեբեր հողի վրա և պտուղ տվեց. մեկը՝ հարյուրապատիկ, մեկը՝ վաթսունապատիկ, և մեկը՝ երեսնապատիկ։
Մի ուրիշ մաս էլ ընկավ լավ հողի մեջ և բուսնելով ու աճելով՝ պտուղ տվեց. մեկի դիմաց՝ երեսուն, մեկի դիմաց՝ վաթսուն և մեկի դիմաց՝ հարյուր»։
Ապա ժողովրդին ասաց. «Տեսե՛ք, որ զգույշ լինեք ամեն տեսակ ագահությունից, որովհետև մարդու կյանքն իր կուտակած հարստության մեջ չէ»։
«Զգո՛ւյշ եղեք ինքներդ ձեզնից. գուցե ձեր սրտերը ծանրանան զեխությամբ և հարբեցողությամբ ու աշխարհիկ հոգսերով. և հանկարծակի ձեզ վրա հասնի այն օրը։
Իսկ որ փշերի մեջ ընկավ, նրանք են, որ երբ լսում են խոսքը, աշխարհի հոգսերով, հարստությամբ և զվարճությամբ զբաղված լինելով՝ խեղդվում են նրանցից և անպտուղ դառնում։