Մարկոս 4:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ով ունի, նրան կտրվի. իսկ ով չունի, նրանից կվերցվի նաև այն, ինչ ունի»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որովհետև ով ունի, նրան կտրվի, իսկ ով չունի, նրանից կվերցվի նաև այն, ինչ ունի»։ |
Հիսուսը շարունակեց. «Այսպե՛ս է Աստծու արքայությունը. որպես թե մի մարդ հողի մեջ սերմեր ցանի.
Այսուհետև զգո՛ւյշ եղեք, թե ինչպե՛ս եք լսում. որովհետև ով ունի, նրան կտրվի, իսկ ով չունի, և այն, ինչ որ նա կարծում է, թե ունի, կվերցվի նրանից»։
Ամեն ճյուղ, որ վրաս է և պտուղ չի տալիս, նա կտրում է այն. և այն ամենը, որ պտուղ է տալիս, էտում է, որպեսզի առավել ևս պտղաբեր լինի։