Ճրագը չեն վառում և դնում ամանի տակ, այլ աշտանակի վրա, և այն լույս է տալիս բոլոր նրանց, ովքեր տանն են։
Մարկոս 4:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հետո նրանց ասաց. «Մի՞թե ճրագը բերվում է, որ կաթսայի կամ մահճի տակ դրվի. չէ՞ որ աշտանակի վրա է դրվում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ նրանց ասաց. «Մի՞թե ճրագը բերվում է, որ գրվանի կամ մահճի տակ դրվի. չէ՞ որ ճրագակալի վրա պիտի դրվի։ |
Ճրագը չեն վառում և դնում ամանի տակ, այլ աշտանակի վրա, և այն լույս է տալիս բոլոր նրանց, ովքեր տանն են։
«Ոչ ոք ճրագը վառելով ծածուկ տեղ չի դնի, այլ կդնի աշտանակի վրա, որպեսզի մտնողը կարողանա տեսնել։
«Ոչ ոք ճրագ չի վառի և անոթով չի ծածկի կամ մահճի տակ չի դնի, այլ կդնի աշտանակի վրա, որպեսզի, ովքեր մտնեն, լույսը տեսնեն։