Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Մարկոս 4:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

բայց քանի որ իրենց մեջ արմատներ չունեն, այլ որոշ ժամանակի համար են, ապա երբ խոսքի պատճառով նեղություն կամ հալածանք է լինում, իսկույն գայթակղվում են։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Բայց իրենց մեջ արմատ չունեն և ժամանակավոր են։ Հետո երբ այդ խոսքի համար նեղություն կամ հալածանք է լինում, իսկույն հրաժարվում են։

Տես գլուխը



Մարկոս 4:17
23 Խաչաձեւ Հղումներ  

Իսկ թե հարցնեք՝ «Ինչի՞ մասին մենք խոսենք իր առաջ, ինչպե՞ս գտնենք մենք արմատը խոսքի»,-


Եվ երանի՜ նրան, ով չի գայթակղվի իմ պատճառով»։


«Ուստի ասում եմ ձեզ, ամեն մեղք ու հայհոյանք կներվեն մարդկանց, բայց Հոգու դեմ հայհոյանքը չի ներվի։


Բայց քանի որ իր մեջ արմատներ չունի, այլ ժամանակավոր է հավատում, խոսքի պատճառով եղած նեղության ու հալածանքի ժամանակ անմիջապես գայթակղվում է։


Ապառաժի վրա սերմանվածները նրանք են, ովքեր երբ լսում են խոսքը, իսկույն ուրախությամբ ընդունում են այն,


Փշերի մեջ սերմանվածները նրանք են, ովքեր լսում են խոսքը,


Ով Մարդու Որդու դեմ վիրավորական բան ասի, նրան պիտի ներվի, բայց ով Սուրբ Հոգուն հայհոյի, նրան չպիտի ներվի։


Հիսուսն իրեն հավատացած հրեաներին ասաց. «Եթե դուք իմ ուսուցմանը հավատարիմ մնաք, իմ ճշմարիտ աշակերտները կլինեք։


Նրանք, որ ուզում են լավ մարդ երևալ, հենց նրանք են ստիպում ձեզ, որ թլփատվեք, միայն թե Քրիստոսի խաչի ճանապարհով չգնան,


Իմացա՛ծ եղիր, որ մեզ լքեցին բոլոր նրանք, ովքեր Ասիայից էին, այդ թվում և Ֆիգելոսն ու Հերմոգենեսը։


որովհետև Դեմասը, այս աշխարհը նախընտրելով, լքեց ինձ և գնաց Թեսաղոնիկե։ Կրեսկեսը գնաց Գալիլեա, Տիտոսը՝ Դալմատիա։


Առաջին դատավարության ժամանակ ոչ ոք ինձ թիկունք չկանգնեց, այլ բոլորը լքեցին ինձ. դա թող մեղք չհամարվի նրանց։


Իսկ որչա՜փ ավելի խիստ պատժի արժանի պիտի համարեք նրան, ով ոտնահարել է Աստծու Որդուն և անմաքուր համարել նոր ուխտի արյունը, որով մաքրվել է ինքը և անարգել շնորհի Հոգին։


Մեր միջից ելան նրանք, բայց մեզնից չէին, որովհետև, եթե մեզնից լինեին, ապա մեր մեջ էլ կմնային։ Բայց մեզնից ելան, որպեսզի հայտնի լիներ, որ նրանք ամենքը մեզնից չեն։


Մի՛ երկնչիր այն բանի համար, որ պիտի չարչարվես. ահա բանսարկուն պատրաստվում է ձեզնից մի քանիսին բանտ նետելու, որպեսզի փորձվեք և տասն օր նեղություն կրեք. հավատարի՛մ եղիր մինչև մահ, և ես քեզ կյանքի պսակը կտամ։


տեսա քո գործերը և գիտեմ, որ բնակվում ես այնտեղ, որտեղ սատանայի աթոռն է. բայց պահում ես իմ անունը. նաև չուրացար իմ հավատն այն օրը, երբ Անտիպաս անունով իմ վկան հավատարիմ եղավ ինձ. և իմ հավատարիմ վկան սպանվեց ձեր մեջ, այնտեղ, որտեղ սատանան է բնակվում։