Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Մարկոս 4:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Նա, որ սերմանում է, Աստծու խոսքն է սերմանում։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Սերմնացանը Աստծու խոսքն է սերմանում։

Տես գլուխը



Մարկոս 4:14
13 Խաչաձեւ Հղումներ  

Երանի՜ նրանց, ովքեր սերմ են ցանում այն բոլոր ջրերի մոտ, ուր ոտք են դնում եզն ու էշը։


Ամեն մեկից, ով լսում է արքայության խոսքը և չի հասկանում, չարը գալիս հափշտակում է նրա սրտում սերմանվածը։ Դա այն է, որ ճանապարհի եզրին սերմանվեց։


Եվ նրանց հետ առակներով շատ բաներ էր խոսում և ասում. «Ահա սերմնացանը ելավ սերմանելու։


Հիսուսը ասաց նրանց. «Նա, որ սերմանում է լավ սերմը, Մարդու Որդին է,


Շատերը հավաքվեցին, այնպես որ այլևս տեղ չէր մնացել, նույնիսկ դռան առջև։ Հիսուսը նրանց քարոզում էր Աստծու խոսքը։


Ապա նրանց ասաց. «Այս առակը չեք հասկանում, ապա ինչպե՞ս պիտի հասկանաք մյուս բոլոր առակները։


Ճանապարհի եզրին սերմանվածները նրանք են, որոնց մեջ խոսքն է սերմանվում, բայց երբ լսում են խոսքը, գալիս է սատանան և դուրս է հանում նրանց սրտերի մեջ սերմանված խոսքը։


«Լսե՛ք, ահա մի սերմանող ելավ սերմանելու։


ինչպես մեզ ավանդեցին նրանք, որ սկզբից Խոսքի ականատեսներն ու սպասավորները եղան,


Իսկ առակն այս է նշանակում. սերմն Աստծու խոսքն է։


Եվ նրանք, որ ցրվել էին երկրում, շրջելով ավետարանում էին խոսքը։