«Ոչ ամեն ոք, որ ինձ ասում է՝ “Տե՜ր, Տե՜ր”, երկնքի արքայություն կմտնի, այլ ով կատարում է կամքը իմ Հոր, որ երկնքում է։
Մարկոս 3:35 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ որովհետև ով կատարում է Աստծու կամքը, նա՛ է իմ եղբայրը, քույրը և մայրը»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որովհետև ով կատարում է Աստծու կամքը, նա է իմ եղբայրը, քույրն ու մայրը»։ |
«Ոչ ամեն ոք, որ ինձ ասում է՝ “Տե՜ր, Տե՜ր”, երկնքի արքայություն կմտնի, այլ ով կատարում է կամքը իմ Հոր, որ երկնքում է։
Եթե մեկն ուզում է նրա կամքը կատարել, կիմանա այս ուսուցման մասին՝ Աստծո՞ւց է արդյոք, թե՞ ես ինքս ինձնից եմ խոսում։
ոչ թե երեսպաշտությամբ ծառայելով, մարդկանց հաճելի լինելու համար, այլ որպես Քրիստոսի ծառաներ՝ Աստծու կամքը կատարելու համար։
Իսկ ով աչքերը հառած է ազատության կատարյալ օրենքին և դրա մեջ է հարատևում, նա լսում է, չի մոռանում, այլ կատարում է. նա իր արածի մեջ երանելի կլինի։
որպեսզի մարմնի մեջ մնացած ժամանակ այլևս ոչ թե ըստ մարդկային ցանկությունների, այլ ըստ Աստծու կամքի ապրի.
Թե՛ այս աշխարհն է անցնում, թե՛ ցանկությունը։ Իսկ ով կատարում է Աստծու կամքը, մնում է հավիտյան։