Երբ Հիսուսի յուրայինները լսեցին, ելան եկան նրան բռնելու, որովհետև կարծում էին, թե խելագարվել է։
Մարկոս 3:33 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ նրանց պատասխանեց և ասաց. «Ո՞վ է իմ մայրը, կամ ովքե՞ր են իմ եղբայրները»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ նա պատասխանեց նրանց ու ասաց. «Ո՞վ է իմ մայրը, կամ ովքե՞ր են իմ եղբայրները»։ |
Երբ Հիսուսի յուրայինները լսեցին, ելան եկան նրան բռնելու, որովհետև կարծում էին, թե խելագարվել է։
Այնտեղ ժողովուրդը նստել էր նրա շուրջը։ Երբ հայտնեցին նրան՝ «Ահա քո մայրն ու քո եղբայրները դրսում կանգնած են և քեզ են ուզում»,
Ապա նայելով իր շուրջը, իր աշակերտներին, որոնք նստած էին, ասաց. «Ահավասիկ իմ մայրը և իմ եղբայրները.
Սա հյուսնի տղան և Մարիամի որդին չէ՞, Հակոբոսի, Հովսեի, Հուդայի և Սիմոնի եղբայրը։ Սրա քույրերն այստեղ՝ մեզ մոտ չե՞ն»։ Եվ նրանով գայթակղվում էին։
Եվ նա պատասխանեց նրանց. «Ինչո՞ւ էիք ինձ փնտրում, չգիտեի՞ք, թե ես Հորս տանը պետք է լինեմ»։
Այսուհետև մենք ոչ ոքի չենք ճանաչում մարդկային չափանիշով. որովհետև թեպետ մարդկային չափանիշով էինք ճանաչում Քրիստոսին, սակայն այժմ այլևս նույն ձևով չենք ճանաչում։
որ ասում էր իր հորն ու իր մորը, թե՝ “Քեզ չեմ տեսել”, և չճանաչեց իր եղբայրներին ու իր որդիներին անտեսեց, հետևեց քո խոսքերին ու պահեց քո ուխտը։