Սադովկն ու նրա հետ բոլոր ղևտացիները Տիրոջ Ուխտի տապանակը հանեցին Բեթարից։ Նրանք կանգնեցրին Աստծու տապանակը և այն չտարան Բեթարից, մինչև որ ամբողջ ժողովուրդն այդ քաղաքից դուրս չեկավ։
Մարկոս 2:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ինչպե՞ս մտավ Աստծու տունը Աբիաթար քահանայապետի օրոք և Առաջավորության հացը կերավ՝ տալով նաև նրանց, որ իր հետ էին. այնինչ օրինավոր չէր ուտել, քահանաներից բացի»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ ինչպե՛ս Աբիաթար քահանայապետի օրոք Աստծու տուն մտավ ու առաջավորության հացերը կերավ և իր հետ եղողներին էլ տվեց։ Այնինչ բացի քահանայից, ոչ ոքի համար օրինավոր չէր ուտելը»։ |
Սադովկն ու նրա հետ բոլոր ղևտացիները Տիրոջ Ուխտի տապանակը հանեցին Բեթարից։ Նրանք կանգնեցրին Աստծու տապանակը և այն չտարան Բեթարից, մինչև որ ամբողջ ժողովուրդն այդ քաղաքից դուրս չեկավ։
Ահա քեզ հետ կլինեն Սադովկ և Աբիաթար քահանաները, և եթե որևէ բան լսես արքայի տնից, հայտնի՛ր Սադովկ ու Աբիաթար քահանաներին։
Նա խորհրդակցեց Շարուհիի որդի Հովաբի և Աբիաթար քահանայի հետ, ու նրանք համախոհ եղան Ադոնիային։
Սողոմոն արքան պատասխան տվեց և ասաց իր մորը. «Իսկ ինչո՞ւ ես Ադոնիայի համար սունամցի Աբիսակին խնդրում, այդ դեպքում նրա համար թագավորությո՛ւնս էլ խնդրիր. չէ՞ որ նա իմ ավագ եղբայրն է, և Աբիաթար քահանան ու Շարուհիի որդի Հովաբը նրա սպարապետն ու բարեկամներն են»։
Ղևտացիներից Նաթանայելի որդի Սամեաս գրագիրը նրանց գրանցեց արքայի, իշխանների, Սադովկ քահանայի և Աբիաթարի որդի Աքիմելեքի և ղևտական ու քահանայական ընտանիքների իշխանների ներկայությամբ։ Վիճակ էին հանում մեկ Եղիազարի երկու տոհմերի համար, և Իթամարի մեկ տոհմի համար։
Ինչպե՛ս Աստծու տունը մտավ և կերավ Առաջավորության հացը, մի բան, որ բացի քահանաներից, օրինավոր չէր ուտել ո՛չ նրա և ո՛չ էլ նրանց համար, որ իր հետ էին։
Հիսուսը նրանց պատասխանեց. «Դուք երբևիցե չե՞ք կարդացել, թե ի՛նչ արեց Դավիթը, երբ կարիքի մեջ ընկավ, քաղց զգալով, ինքը և նրանք, որ իր հետ էին։
Աքիմելեքի որդի Աբիաթարը, որ Դավթի մոտ էր փախել, Դավթի հետ իջավ Կեիլա՝ իր ձեռքին ունենալով եփուդը։
Դավիթը Սավուղի մասին իմացավ, որ նա չարությունից չի հրաժարվել։ Դավիթը Աբիաթար քահանային ասաց. «Բե՛ր Տիրոջ եփուդը»։