Թողնելով Նազարեթը՝ եկավ բնակվեց լճի եզերքին գտնվող Կափառնաումում, Զաբուղոնի ու Նեփթաղիմի սահմաններում,
Մարկոս 2:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մի քանի օր հետո, երբ Հիսուսը դարձյալ Կափառնաում մտավ, լուր տարածվեց, թե տանն է։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Օրեր անց Հիսուսը դարձյալ Կափառնաում մտավ։ Լուր տարածվեց, որ մեկի տանն է։ |
Թողնելով Նազարեթը՝ եկավ բնակվեց լճի եզերքին գտնվող Կափառնաումում, Զաբուղոնի ու Նեփթաղիմի սահմաններում,
Բայց նա դուրս գնալով սկսեց եռանդուն կերպով քարոզել և լուրը տարածել, այն աստիճան, որ Հիսուսն այլևս չէր կարողանում բացահայտորեն քաղաք մտնել, այլ դուրսը՝ ամայի տեղերում էր մնում։ Եվ ժողովուրդը բոլոր կողմերից գալիս էր նրա մոտ։
Շատերը հավաքվեցին, այնպես որ այլևս տեղ չէր մնացել, նույնիսկ դռան առջև։ Հիսուսը նրանց քարոզում էր Աստծու խոսքը։
Նրանք տուն վերադարձան, և ժողովուրդը դարձյալ նրանց հետ եկավ, այնպես որ նրանք նույնիսկ հաց ուտելու ժամանակ չունեցան։
Ապա այնտեղից ելնելով՝ եկավ Տյուրոսի ու Սիդովնի սահմանները։ Մի տուն մտնելով՝ չէր ուզում, որ որևէ մեկն իմանա, սակայն չկարողացավ թաքնված մնալ։
Երբ Հիսուսը տուն մտավ, աշակերտներն առանձին հարցրին նրան. «Մենք ինչո՞ւ չկարողացանք հանել նրան»։
Եվ ասաց նրանց. «Անշուշտ, ինձ այս առածը կասեք. “Բժի՛շկ, բժշկի՛ր ինքդ քեզ”։ Այն ամենը, ինչ արել ես Կափառնաումում, որչափ որ լսեցինք, արա՛ և այստեղ, քո հայրենի գավառում»։
Եվ ահա մարդիկ մահիճով մի անդամալույծ մարդ բերեցին և ուզում էին նրան ներս մտցնել ու դնել նրա առաջ։
Երբ նա լսեց, թե Հիսուսը Հրեաստանից Գալիլեա է եկել, եկավ նրա մոտ և աղաչում էր, որ Կափառնաում իջնի ու իր որդուն բժշկի, քանի որ մահամերձ էր։
Եվ երբ այս ձայնը լսվեց, բազմությունը հավաքվեց ու խռնվեց, որովհետև լսում էին, որ նրանք խոսում էին իրենցից յուրաքանչյուրի լեզվով։