Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Մարկոս 16:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Երիտասարդն ասաց նրանց. «Մի՛ վախեցեք. դուք Հիսուսին եք փնտրում՝ խաչված Նազովրեցուն. հարություն առավ. այստեղ չէ։ Ահա այն տեղը, ուր դրել էին նրան։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ նա ասաց նրանց. «Մի՛ վախեցեք. դուք Հիսուս Նազովրեցո՞ւն եք փնտրում, խաչվածի՞ն. նա հարություն առավ, այստեղ չէ։ Ահա այն տեղը, ուր դրել էին նրան։

Տես գլուխը



Մարկոս 16:6
23 Խաչաձեւ Հղումներ  

Ես սիրում եմ ինձ սիրողներին. ով փնտրում է ինձ, շնորհ կգտնի։


Ինչպես որ Հովնանը երեք օր ու երեք գիշեր մնաց կետի փորի մեջ, նույնպես էլ Մարդու Որդին երեք օր ու երեք գիշեր կմնա երկրի ընդերքում։


և ասաց. «Թո՛ղ, ի՞նչ կա մեր և քո միջև, Հիսո՛ւս Նազովրեցի. մեզ կորստյան մատնելո՞ւ եկար. գիտենք քեզ, թե ո՛վ ես, Աստծու Սուրբը»։


Ամենքն էլ զարմացան, այնպես որ հարցնում էին իրար և ասում. «Այս ի՞նչ նոր ուսուցում է, որ իշխանությամբ պիղծ ոգիներին էլ է սաստում, և նրանք հնազանդվում են նրան»։


նրան կծաղրեն, նրան կծեծեն, նրա վրա կթքեն ու կսպանեն, և երրորդ օրը նա հարություն կառնի»։


Եվ նա իր հետ վերցրեց Պետրոսին, Հակոբոսին ու Հովհաննեսին։ Սկսեց տխրել ու տագնապել։


Այդ պահին ամբողջ ժողովուրդը, երբ տեսավ Հիսուսին, անակնկալի եկավ և ընդառաջ վազելով՝ ողջույն էր տալիս նրան։


Եվ ասաց նրանց. «Այսպես պետք է չարչարվեր Քրիստոսը, երրորդ օրը հարություն առներ մեռելներից,


ում Աստված հարություն տվեց՝ քանդելով մահվան կապանքները, քանի որ կարելի չէր, որ մահն իշխեր նրա վրա։


ապա թող հայտնի լինի ձեզ բոլորիդ և Իսրայելի ամբողջ ժողովրդին, որ Նազովրեցի Հիսուս Քրիստոսի անունով, որին դուք խաչեցիք, և որին Աստված մեռելներից հարություն տվեց, նրանո՛վ ահա սա առողջացած՝ կանգնել է ձեր առաջ։