Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Մարկոս 15:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Ծաղրուծանակի ենթարկելուց հետո Հիսուսի վրայից քղամիդն ու ծիրանին հանեցին, իր հագուստը հագցրին և դուրս տարան, որ խաչը հանեն։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Նրան ծաղրելուց հետո վրայից հանեցին ծիրանին, իր հագուստները հագցրին և դուրս տարան, որպեսզի խաչեն նրան։

Տես գլուխը



Մարկոս 15:20
4 Խաչաձեւ Հղումներ  

Նրան ծաղրուծանակի ենթարկելուց հետո վրայից հանեցին քղամիդը և հագցրին իր հագուստը։ Ապա տարան նրան խաչը հանելու։


Եղեգով հարվածում էին նրա գլխին, թքում էին երեսին և ծնկի գալով՝ երկրպագում էին նրան։


Եվ ստիպեցին մի անցորդի, որ արտից էր գալիս, որ Հիսուսի խաչափայտը կրի։ Նա Սիմոն Կյուրենացին էր՝ Ալեքսանդրի ու Ռուփոսի հայրը։


Այն ժամանակ Հիսուսին հանձնեց նրանց ձեռքը, որպեսզի խաչը հանվի։ Եվ նրանք վերցրին Հիսուսին ու տարան։