Մարկոս 14:30 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հիսուսը նրան ասաց. «Ճշմարիտ եմ ասում քեզ, որ հենց դու այս գիշեր, դեռ աքաղաղը չկանչած, երեք անգամ կուրանաս ինձ»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հիսուսը նրան ասաց. «Ճշմարիտ եմ ասում քեզ, որ այսօր՝ հենց այս գիշեր, դեռ աքաղաղը երկու անգամ չկանչած, դու երեք անգամ կուրանաս ինձ»։ |
Աստված հաստատությունն անվանեց երկինք։ Աստված տեսավ, որ լավ է։ Եղավ երեկո, եղավ առավոտ. օր երկրորդ։
Հիսուսը նրան ասաց. «Ճշմարիտ եմ ասում քեզ, որ այս գիշեր, աքաղաղը դեռ չկանչած, երեք անգամ կուրանաս ինձ»։
Արդ, արթո՛ւն կացեք, որովհետև չգիտեք, թե տանտերը ե՛րբ կգա՝ երեկոյա՞ն, թե՞ կեսգիշերին, աքլորականչի՞ն, թե՞ առավոտյան։
Իսկ Պետրոսն ավելի ու ավելի էր պնդում և ասում. «Եթե ինձ վիճակված լինի քեզ հետ մեռնել անգամ, քեզ չեմ ուրանա»։ Եվ բոլորն էլ նույնն էին ասում։
Եվ Հիսուսը նրան ասաց. «Ասում եմ քեզ, Պետրո՛ս, այսօր, դեռ աքաղաղը չկանչած, դու երեք անգամ կուրանաս՝ ասելով, որ ինձ չես ճանաչում»։
Հիսուսը պատասխանեց. «Ինձ համար կյա՞նքդ կտաս. ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, աքաղաղը դեռ չկանչած՝ երեք անգամ ինձ ուրացած կլինես»։
Դռնապան աղջիկը Պետրոսին ասաց. «Չէ՞ որ դու էլ այդ մարդու աշակերտներից ես»։ Եվ նա ասաց. «Ո՛չ, չեմ»։