Յոթ գեղեցիկ երինջները յոթ տարի են նշանակում, յոթ գեղեցիկ հասկերը նույնպես յոթ տարի են նշանակում։ Փարավոնի տեսած երազները նույն իմաստն ունեն։
Մարկոս 14:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մինչ նրանք ուտում էին, Հիսուսը, հաց վերցնելով, օրհնեց, կտրեց, տվեց նրանց և ասաց. «Առե՛ք, ա՛յս է իմ մարմինը»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ երբ նրանք ուտում էին, Հիսուսը վերցրեց հացը, օրհնեց, կտրեց ու նրանց տվեց՝ ասելով. «Առեք կերե՛ք, ա՛յս է իմ մարմինը»։ |
Յոթ գեղեցիկ երինջները յոթ տարի են նշանակում, յոթ գեղեցիկ հասկերը նույնպես յոթ տարի են նշանակում։ Փարավոնի տեսած երազները նույն իմաստն ունեն։
Ապա կարգադրեց, որ ժողովրդին խոտի վրա նստեցնեն, և վերցնելով հինգ նկանակն ու երկու ձուկը՝ աչքերը դեպի երկինք բարձրացրեց, օրհնեց, կտրեց և նկանակները տվեց աշակերտներին, իսկ աշակերտները՝ ժողովրդին։
Ճիշտ է, Մարդու Որդին կգնա, ինչպես որ նրա մասին ասում է Սուրբ Գիրքը, բայց վա՜յ այն մարդուն, որի ձեռքով Մարդու Որդին կմատնվի. լավ կլիներ այդ մարդու համար, եթե ծնված իսկ չլիներ»։
Ապա Հիսուսը, վերցնելով հինգ նկանակը և երկու ձկները, աչքերը դեպի երկինք բարձրացրեց, օրհնեց, մանրացրեց նկանակները և տվեց աշակերտներին, որպեսզի բաշխեն նրանց, իսկ երկու ձկները բաժանեց ամենքին։
և բոլորն էլ նույն հոգևոր ըմպելիքը խմեցին, որովհետև խմում էին հոգևոր մի ժայռից, որ գնում էր իրենց հետ, և այդ ժայռը ինքը՝ Քրիստոսն էր։
Հագարը խորհրդանշում է Սինա լեռն Արաբիայում և համապատասխանում է ներկայիս Երուսաղեմին, որ ծառա է իր որդիներով հանդերձ։