Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Մարկոս 14:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Հիսուսն աշակերտներից երկուսին ուղարկեց՝ նրանց ասելով. «Կգնաք քաղաք և երբ այնտեղ մտնեք, ձեզ մի մարդ կհանդիպի, որ ուսին ջրի մի սափոր կունենա. կգնաք նրա հետևից։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Հիսուսն աշակերտներից երկուսին ուղարկեց ու նրանց ասաց. «Գնացե՛ք քաղաք, և ջրով սափորը ձեռքին մի մարդ կհանդիպի ձեզ. գնացե՛ք նրա հետևից։

Տես գլուխը



Մարկոս 14:13
11 Խաչաձեւ Հղումներ  

Արդարև ես էլ իշխանության տակ գտնվող մարդ եմ, ձեռքիս տակ զինվորներ ունեմ. սրան ասում եմ՝ գնա՛, և գնում է, մյուսին թե՝ ե՛կ, և գալիս է, իմ ծառային էլ թե՝ այս բանն արա՛, և անում է»։


Բաղարջակերաց տոնի առաջին օրը, երբ զատկական գառն էին մորթում, աշակերտները նրան ասացին. «Որտե՞ղ ես ուզում ուտել զատկական ընթրիքը։ Գնանք պատրաստենք»։


Ո՛ր տունը մտնի, այդ տան տիրոջը կասեք. “Վարդապետն ասում է՝ որտե՞ղ է այն օթևանը, որտեղ իմ աշակերտների հետ պիտի ուտեմ զատկական ընթրիքը”։


Դուք իմ բարեկամներն եք, եթե անեք այն, ինչ ես պատվիրում եմ ձեզ։


Նրա մայրն սպասավորներին ասաց. «Ինչ որ ձեզ ասի, արե՛ք»։


Եվ նրա առաջ չկա անտեսանելի արարած, այլ ամեն ինչ պարզ ու հստակ է նրա աչքերի առաջ. նրա մասին են մեր այս խոսքերը։


և կատարյալ դառնալով՝ բոլոր իրեն հնազանդվողներին հավիտենական փրկության պատճառ դարձավ