Մինչ նա նստած էր Ձիթենյաց լեռան վրա, աշակերտներն առանձին մոտեցան նրան և ասացին. «Ասա՛ մեզ, դա ե՞րբ է լինելու, և կամ ի՞նչն է լինելու քո գալստյան ու այս աշխարհի վախճանի նշանը»։
Մարկոս 13:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Ասա՛ մեզ, ե՞րբ կլինի այդ, և ի՞նչը կլինի նշանը, երբ կատարվելու լինեն այդ բոլորը»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ «Ասա՛ մեզ, ե՞րբ են դրանք լինելու, և ո՞րն է լինելու այն նշանը, որ կազդարարի այդ բոլոր բաների կատարումը»։ |
Մինչ նա նստած էր Ձիթենյաց լեռան վրա, աշակերտներն առանձին մոտեցան նրան և ասացին. «Ասա՛ մեզ, դա ե՞րբ է լինելու, և կամ ի՞նչն է լինելու քո գալստյան ու այս աշխարհի վախճանի նշանը»։
Եվ մինչ Հիսուսը նստած էր Ձիթենյաց լեռան վրա՝ տաճարի դիմաց, Պետրոսը, Հակոբոսը, Հովհաննեսը և Անդրեասը առանձին հարցրին նրան.
Հարցրին նրան և ասացին. «Վարդապե՛տ, ե՞րբ կլինի այդ, և ի՞նչ կլինի նշանը, երբ այդ պատահելու լինի»։