Մարկոս 13:32 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Սակայն այդ օրվա և ժամի մասին ոչ ոք չգիտի, ո՛չ հրեշտակները երկնքում և ո՛չ իսկ Որդին, այլ միայն Հայրը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սակայն այդ օրվա ու ժամի մասին ոչ ոք չգիտի՝ ո՛չ հրեշտակները երկնքում, ո՛չ էլ Որդին, այլ միայն Հայրը։ |
Նա նրանց պատասխանեց. «Ձեզ համար չէ ժամն ու ժամանակն իմանալը, որ Հայրը հաստատեց իր իշխանությամբ։
Բայց Տիրոջ օրը գողի պես պիտի գա, երբ երկինքը պիտի անցնի շառաչյունով, և բնության տարրերը, հրով կիզված, պիտի լուծվեն, և երկիրն ու նրա վրա եղած գործերը պիտի բացահայտվեն։
Հայտնություն Հիսուս Քրիստոսի, որի միջոցով Աստված ցույց տվեց իր ծառաներին, ինչ որ լինելու է շուտով, և իմացրեց այն՝ իր հրեշտակի միջոցով ուղարկելով իր ծառա Հովհաննեսին,
Արդ, հիշի՛ր, թե ինչպե՛ս լսեցիր խոսքը. պահի՛ր այն ու ապաշխարի՛ր. իսկ եթե չարթնանաս, կգամ ինչպես գող, և չես էլ իմանա, թե ո՛ր ժամին կգամ։