Մարկոս 13:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այն ժամանակ եթե մեկը ձեզ ասի, թե՝ “Ահա այստեղ է Քրիստոսը”, կամ՝ “Ահա այնտեղ է”, չհավատաք, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ այն ժամանակ եթե մեկը ձեզ ասի՝ "Ահա այստեղ է Քրիստոսը" կամ "Ահա այնտեղ է", չհավատաք։ |
Եվ եթե Աստված իր ընտրյալների համար այդ օրերը չպակասեցներ, ոչ մեկը չէր փրկվի։ Բայց հանուն ընտրյալների, որոնց Աստված ընտրեց, այդ օրերը պակասեցրեց։
որովհետև սուտ քրիստոսներ ու սուտ մարգարեներ պիտի ելնեն, նշաններ ու հրաշքներ պիտի ցույց տան՝ մոլորեցնելու նպատակով, եթե հնարավոր լինի, նույնիսկ ընտրյալներին։
Եվ նա ասաց. «Զգո՛ւյշ կացեք, չխաբվեք. որովհետև շատերը պիտի գան իմ անունով և պիտի ասեն թե՝ “Ես եմ Քրիստոսը”, և թե՝ “Ժամանակը մոտեցավ”։ Նրանց հետևից չգնաք։
Ես եկա իմ Հոր անունով, և ինձ չեք ընդունում։ Իսկ եթե ուրիշ մեկը գա իր անունով, նրան կընդունեք։