Դու երկայնամիտ եղար նրանց նկատմամբ և ուղարկեցիր մարգարեներին՝ զգուշացնելու քո սուրբ հոգով։ Բայց և այնպես չլսեցին, և մատնեցիր նրանց երկրի օտար ժողովուրդների ձեռքը, որոնք մեծապես տառապեցրին նրանց։
Մարկոս 12:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դարձյալ մեկ ուրիշի ուղարկեց. նրան սպանեցին։ Ուրիշ շատերի էլ ուղարկեց. ոմանց ծեծում էին, իսկ ոմանց՝ սպանում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ նորից ուրիշի ուղարկեց. սրան էլ սպանեցին։ Եվ այդպես շատ ուրիշների էլ ուղարկեց. ոմանց ծեծում էին, ոմանց՝ սպանում։ |
Դու երկայնամիտ եղար նրանց նկատմամբ և ուղարկեցիր մարգարեներին՝ զգուշացնելու քո սուրբ հոգով։ Բայց և այնպես չլսեցին, և մատնեցիր նրանց երկրի օտար ժողովուրդների ձեռքը, որոնք մեծապես տառապեցրին նրանց։
«Երուսաղե՜մ, Երուսաղե՜մ, որ կոտորում էիր մարգարեներին և քարկոծում քեզ մոտ ուղարկվածներին։ Քանի՜ անգամ ցանկացա հավաքել քո մանուկներին, ինչպես հավն է թևերի տակ հավաքում իր ձագերին, բայց չցանկացաք։
Ցնծացե՛ք և ուրախացե՛ք, որովհետև մեծ է ձեր վարձը երկնքում։ Հիրավի, այդպես հալածեցին ձեզնից առաջ ապրած մարգարեներին։
Նա մի սիրելի որդի ուներ։ Վերջում նրան ուղարկեց նրանց մոտ՝ ասելով. “Թերևս իմ որդու հանդեպ պատկառանք ունենան”։
Բայց ես ասում եմ ձեզ, որ Եղիան եկել է, և նրան արեցին այն, ինչ կամեցան, ինչպես որ գրված է նրա մասին»։