Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Մարկոս 12:38 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Հիսուսն իր ուսուցման ընթացքում ասում էր. «Զգո՛ւյշ եղեք դպիրներից, որոնք սիրում են աչքի զարնող զգեստներով շրջել, հրապարակներում հարգանքի ողջույններ որոնել,

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Հիսուսն իր ուսուցման մեջ նրանց ասում էր. «Զգուշացե՛ք դպիրներից, որոնց դուր է գալիս փառավոր հագուստներով ման գալ ու հրապարակներում հարգալից ողջույններ ընդունել,

Տես գլուխը



Մարկոս 12:38
9 Խաչաձեւ Հղումներ  

Զգո՛ւյշ եղեք մարդկանցից, որովհետև ձեզ դատարաններ կհանձնեն և ձեզ իրենց ատյաններում կտանջեն։


«Երբ աղոթես, չլինե՛ս կեղծավորների պես, որոնք սիրում են ժողովարաններում ու հրապարակների անկյուններում աղոթքի կանգնել, որպեսզի տեսանելի դառնան մարդկանց։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, հենց դա է նրանց վարձը։


ժողովարաններում առաջին աթոռները գրավել և ընթրիքների ժամանակ՝ պատվավոր տեղերը։


Նա առակներով շատ բան էր ուսուցանում նրանց և իր ուսուցման ընթացքում նրանց ասում էր.


Վա՜յ ձեզ՝ փարիսեցիներիդ, որ ժողովարաններում բարձր գահերն եք սիրում, իսկ հրապարակներում՝ առաջին ողջույններն ստանալ։


Եկեղեցուն գրել եմ. բայց Դիոտրեփեսը, որ իրեն մյուսներից առաջ է գցում, չի ընդունում մեզ։