Մարկոս 11:32 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ իսկ եթե ասենք՝ “Մարդկանցից”, ժողովրդից ենք վախենում». որովհետև բոլորը գիտեին, որ Հովհաննեսը մարգարե էր։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իսկ եթե ասենք՝ մարդկանցից, ժողովրդից ենք վախենում», որովհետև բոլորը Հովհաննեսին մարգարե էին համարում։ |
Եվ կամենում էր նրան սպանել, բայց վախենում էր ժողովրդից, որովհետև նրան մարգարե էին համարում։
Նրանք սկսեցին իրար մեջ խորհել և ասել. «Եթե ասենք՝ “Երկնքից”, մեզ կասի՝ “Ապա ինչո՞ւ չհավատացիք նրան”,
Պատասխան տվեցին և Հիսուսին ասացին՝ չգիտենք։ Հիսուսն էլ նրանց պատասխանեց և ասաց. «Ես էլ ձեզ չեմ ասի, թե ի՛նչ իշխանությամբ եմ անում այս բաները»։
Նրանք հնար էին փնտրում՝ Հիսուսին ձերբակալելու, որովհետև հասկացան, որ առակն իրենց վերաբերյալ ասաց. բայց ժողովրդից վախեցան, թողեցին նրան ու գնացին։
որովհետև Հերովդեսը երկյուղում էր Հովհաննեսից, քանի որ նրան գիտեր որպես արդար և սուրբ մարդու, նրա մասին հոգ էր տանում և ունկնդրելով նրան՝ շատ բաներ կատարում էր. հաճույքով էր լսում նրան։
Եվ դպիրներն ու քահանայապետները նույն պահին ուզում էին նրան ձերբակալել, որովհետև հասկացան, որ այն առակն իրենց մասին ասաց, բայց ժողովրդից վախեցան։
Իսկ քահանայապետներն ու դպիրները Հիսուսին սպանելու հնար էին փնտրում, բայց վախենում էին ժողովրդից։
Շատերը նրա մոտ եկան և ասում էին. «Հովհաննեսը որևէ նշան չարեց, բայց այն ամենը, որ Հովհաննեսն ասել էր նրա մասին, ճշմարիտ էր»։
Այդ ժամանակ պահակախմբի հրամանատարը, սպասավորների հետ գնալով, նրանց բերեց առանց բռնության, որովհետև վախենում էին ժողովրդից, որ հանկարծ չքարկոծվեն։