Ցանկապատեցի, բարձր ձողեր կանգնեցրի և ընտիր որթատունկ տնկեցի։ Աշտարակ շինեցի նրա մեջ, նաև հնձան փորեցի այնտեղ և սպասեցի, որ խաղող բերի, բայց փուշ բերեց։
Մարկոս 11:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հեռվից տերևներով լեցուն մի թզենի տեսնելով՝ գնաց, որ նրա վրա մի բան գտնի։ Բայց երբ նրան մոտեցավ, տերևից բացի ոչինչ չգտավ, որովհետև տակավին թզի ժամանակը չէր։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հեռվից տերևաշատ մի թզենի տեսնելով՝ մոտեցավ, որ նրա վրա որևէ մի բան գտնի։ Բայց երբ մոտեցավ, տերևներից բացի ոչինչ չգտավ, որովհետև դեռ թզի ժամանակը չէր։ |
Ցանկապատեցի, բարձր ձողեր կանգնեցրի և ընտիր որթատունկ տնկեցի։ Աշտարակ շինեցի նրա մեջ, նաև հնձան փորեցի այնտեղ և սպասեցի, որ խաղող բերի, բայց փուշ բերեց։
Զորությունների Տիրոջ այգին Իսրայելի տունն է, Հուդայի այրը՝ նրա սիրած դալար որթատունկը։ Սպասեցի, որ նա իրավունքը կատարի, բայց նա անիրավություն արեց և ոչ արդարություն, այլ աղաղակ»։
Ճանապարհի վրա մի թզենի տեսնելով՝ մոտեցավ և վրան տերևից բացի ոչինչ չգտավ։ Եվ թզենուն ասաց. «Այսուհետև քեզնից հավիտյան թող պտուղ չլինի»։ Նույն պահին թզենին չորացավ։
Հիսուսը խոսքը թզենուն ուղղեց և ասաց. «Այլևս երբեք ոչ ոք քեզնից թող պտուղ չուտի»։ Եվ նրա աշակերտները լսում էին։
Նա գնաց և մտնելով արտի մեջ՝ հասկ էր հավաքում հնձողների հետևից. և այնպես պատահեց, որ նա հայտնվեց արտի այն մասում, որը Ելիմելեքի ազգական Բոոսինն էր։
Հետևե՛ք և տեսե՛ք. եթե դեպի իր սահմանը՝ Բեթսամյուս է գնում, ուրեմն իմացե՛ք, որ նա է մեզ այս մեծամեծ չարիքները հասցրել, իսկ եթե՝ ոչ, ապա նրա ձեռքը չէ, որ մեզ պատուհասել է, այլ եղած պատիժները պատահական են»։