Մարկոս 10:41 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մյուս տասը աշակերտները, լսելով այս, սկսեցին բարկանալ Հակոբոսի ու Հովհաննեսի վրա։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երբ մնացած տասը աշակերտները լսեցին այս, սկսեցին Հակոբոսի ու Հովհաննեսի վրա բարկանալ։ |
Հիսուսը նրանց իր մոտ կանչեց և ասաց. «Գիտեք, որ հեթանոսների մեջ իշխանավոր համարվածները տիրում են նրանց, և մեծամեծներն իշխում են նրանց վրա։
Հիսուսը նրանց ասաց. «Ազգերի թագավորները տիրում են իրենց ժողովուրդների վրա, և նրանց վրա իշխողները բարերարներ են կոչվում։
Մի՛ արեք որևէ բան հակառակության ոգով, ոչ էլ որևէ բան՝ սնապարծությամբ, այլ ամեն ոք մյուսներին, խոնարհությամբ, թող ավելի լավ համարի, քան ինքն իրեն,
Կամ թե՝ զուր եք համարում, ինչ որ Գիրքն ասում է. «Աստված նախանձախնդրությամբ պահանջում է այն հոգին, որ բնակեցրեց մեր մեջ»։