Մի՛ ափսոսացեք այն ամենի համար, որ պիտի թողնեք այնտեղ, որովհետև եգիպտացիների երկրի բարիքները ձերն են լինելու”»։
Մարկոս 10:29 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հիսուսը պատասխանեց և ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, չկա մեկը, որ ինձ համար կամ Ավետարանի համար թողած լինի տունը, կամ եղբայրներին, կամ քույրերին, կամ հորը, կամ մորը, կամ զավակներին, կամ ագարակները Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հիսուսը պատասխանեց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ. չկա մեկը, որ ինձ համար կամ Ավետարանի համար թողնի տունը կամ եղբայրներին, կամ քույրերին, կամ հորը, կամ մորը, կամ կնոջը, կամ զավակներին, կամ արտերը, |
Մի՛ ափսոսացեք այն ամենի համար, որ պիտի թողնեք այնտեղ, որովհետև եգիպտացիների երկրի բարիքները ձերն են լինելու”»։
Ձեզ կառավարիչների ու թագավորների առաջ կտանեն իմ պատճառով, որպեսզի նրանց և հեթանոսներին վկայություն տաք։
Ամեն ոք, ով թողել է իր տունը կամ եղբայրներին, կամ քույրերին, կամ հորը, կամ մորը, կամ կնոջը, կամ որդիներին, կամ արտերը՝ իմ անվան համար, հարյուրապատիկ կստանա և հավիտենական կյանքը կժառանգի։
Դուք նախ փնտրե՛ք Աստծու արքայությունն ու նրա արդարությունը, և այդ ամենն Աստված ձեզ ավելիով կտա։
որովհետև ով ուզենա փրկել իր կյանքը, պիտի կորցնի այն. իսկ ով կորցնի իր կյանքը Ավետարանի համար, պիտի փրկի այն։
Եվ Հիսուսն ասաց նրանց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, չկա մեկը, որ թողած լինի տունը, կամ ծնողներին, կամ եղբայրներին, կամ կնոջը, կամ զավակներին՝ Աստծու արքայության համար,