Մարկոս 10:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Աշակերտներն է՛լ ավելի էին զարմանում և միմյանց ասում էին. «Իսկ ո՞վ կարող է փրկվել»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Աշակերտներն ավելի էին զարմանում և միմյանց ասում. «Հապա ո՞վ կարող է փրկվել»։ |
Աչքերը հառելով նրանց՝ Հիսուսն ասաց. «Մարդկանց համար դա անկարելի է, բայց ո՛չ Աստծու համար»։
Ապա նա նավակ բարձրացավ՝ նրանց մոտ, և հողմը դադարեց։ Աշակերտներն առավել ևս ապշած էին և սաստիկ զարմանում էին։
Եվ ավելի ու ավելի էին զարմանում ու ասում. «Սա ամեն ինչ լավ արեց, որովհետև խուլերին լսել է տալիս և համրերին՝ խոսել»։
Աբրահամի սերո՞ւնդ են՝ ես էլ։ Քրիստոսի սպասավորնե՞ր են, ավելի հանդգնությամբ կարող եմ ասել, թե ես առավե՛լ ևս։ Եթե վաստակով՝ առավել, եթե գանակոծությամբ՝ առավե՛լ ևս, եթե բանտարկությամբ՝ ավելի՛ քան նրանք, եթե մահվան վտանգով՝ բազում անգամ։