Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Մարկոս 1:32 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Երբ երեկո եղավ, արևամուտին նրա մոտ էին բերում բոլոր հիվանդներին ու դիվահարներին։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Երբ երեկո եղավ, արեգակի մայր մտնելու ժամանակ բոլոր հիվանդներին և դիվահարներին նրա մոտ բերեցին։

Տես գլուխը



Մարկոս 1:32
8 Խաչաձեւ Հղումներ  

Նրա համբավը տարածվեց ողջ Ասորիքով մեկ, և նրա մոտ բերեցին զանազան ցավերով ու տանջանքներով տառապող ամեն մի հիվանդի, դիվահարի, լուսնոտի, անդամալույծի, և Հիսուսը բժշկեց նրանց։


Երբ երեկո եղավ, Հիսուսի մոտ բերեցին բազում դիվահարների։ Նա խոսքով հանեց ոգիներին և բժշկեց բոլոր հիվանդներին,


որպեսզի իրականանար Եսայի մարգարեի միջոցով ասված խոսքը. «Նա մեր հիվանդությունները վերացրեց և մեր ցավերը կրեց» (Ես. 53.4ա)։


Մտան Կափառնաում, և հենց շաբաթ օրը ժողովարան մտնելով՝ Հիսուսն ուսուցանում էր նրանց։


Նա մոտեցավ, բռնեց նրա ձեռքը և ոտքի կանգնեցրեց։ Տենդը նրան թողեց, և նա ծառայում էր նրանց։


Եվ ուշադրությամբ հետևում էին Հիսուսին՝ տեսնելու, թե շաբաթ օրով կբժշկի՞ մարդուն, որպեսզի ամբաստանեն նրան։


Մայրամուտին բոլոր նրանք, որ պես-պես ցավերով հիվանդներ ունեին, նրա մոտ էին բերում նրանց։ Իսկ նա նրանցից յուրաքանչյուրի վրա ձեռք էր դնում ու բժշկում նրանց։


Շատերի միջից էլ դևեր էին ելնում, որոնք աղաղակում էին և ասում. «Դու ես Աստծու Որդին»։ Եվ նա սաստում էր ու թույլ չէր տալիս նրանց խոսել, որովհետև գիտեին նրան, որ Քրիստոսն է։