Մարկոս 1:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Անապատում կանչողի ձայնն է. “Պատրաստե՛ք Տիրոջ ճանապարհը և հարթե՛ք նրա շավիղները” (Ես. 40.3)»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ «Անապատում կանչողի ձայնն է. "Տիրոջ ճանապա՛րհը պատրաստեք ու նրա շավիղներն ուղի՛ղ արեք"» (Ես. 40.3)։ |
Հիրավի սա՛ է նա, որի մասին խոսվել է Եսայի մարգարեի միջոցով, որ ասում է. «Մի ձայն է գոչում անապատում. “Պատրաստե՛ք Տիրոջ ճանապարհը և ուղի՛ղ դարձրեք նրա շավիղները”» (Ես. 40.3)։
երբ քահանայապետներն էին Աննասն ու Կայիափան, Աստծու խոսքն եկավ-հանգեց Զաքարիայի որդի Հովհաննեսի վրա, որն անապատում էր։
Հովհաննեսը վկայում էր նրա մասին, աղաղակում և ասում. «Սա է, որի մասին ասացի, թե իմ հետևից էր գալու, ահա ինձնից ավելի մեծ եղավ, որովհետև ինձնից առաջ էր»։