Մարկոս 1:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ զարմանում էին նրա ուսուցման վրա, որովհետև նրանց ուսուցանում էր որպես մեկը, որ իշխանություն ունի, և ոչ թե դպիրների նման։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ նրա ուսուցման վրա զարմանում էին, որովհետև իբրև իշխանություն ունեցող էր ուսուցանում նրանց, այլ ոչ թե դպիրների պես։ |
Գալով իր հայրենի քաղաքը՝ սկսեց նրանց ուսուցանել իրենց ժողովարանում, այնպես որ նրանք զարմանում էին և ասում. «Որտեղի՞ց սրան այս իմաստությունն ու հրաշագործ զորությունը։
որովհետև ես ձեզ բերան և իմաստություն կտամ, որին ձեր բոլոր հակառակորդները չեն կարողանա հակառակվել կամ պատասխան տալ։
Սպասավորները պատասխանեցին ու ասացին. «Ոչ մի մարդ երբեք այդպես չի խոսել, ինչպես այն մարդը»։
Ընդհակառակը, հրաժարվեցինք քողարկված ամոթալի գործերից, որպեսզի խորամանկությամբ չընթանանք և Աստծու խոսքը չնենգափոխենք, այլ ճշմարտությունը հայտնելով՝ մենք մեզ ներկայացնում ենք ամեն մարդու խղճին՝ Աստծու առաջ։