Մարկոս 1:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Լրացել է ժամանակը, և մոտեցել է Աստծու արքայությունը. ապաշխարե՛ք և հավատացե՛ք Ավետարանին»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ ու ասում. «Լրացել է ժամանակը, և մոտեցել է Աստծու թագավորությունը. ապաշխարե՛ք ու հավատացե՛ք Ավետարանին»։ |
Այնուհետև Հիսուսն սկսեց քարոզել և ասել. «Ապաշխարե՛ք, որովհետև մոտեցել է երկնքի արքայությունը»։
“Ձեր քաղաքից մեր ոտքերին կպած փոշին անգամ թոթափում ենք ձեզ վրա. բայց իմացե՛ք, որ մոտեցել է Աստծու արքայությունը”։
և նրա անունով ապաշխարություն ու մեղքերի թողություն քարոզվեր բոլոր ազգերի մեջ՝ Երուսաղեմից սկսած։
Վկայություն տվեցի հրեաներին և հեթանոսներին՝ Աստծու առաջ ապաշխարության և մեր Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատի մասին։
Իսկ երբ ժամանակն իր լրումին հասավ, Աստված ուղարկեց իր Որդուն, որ ծնվեց կնոջից և մտավ Օրենքի տակ՝
որպեսզի ժամանակների լրումին իրագործի այն, այսինքն՝ Քրիստոսով բովանդակի ամեն ինչ, որ երկնքում է և որ երկրի վրա է։
բայց իր խոսքը հայտնեց իր ժամանակին՝ քարոզության միջոցով, որն ինձ վստահվեց մեր Փրկիչ Աստծու հրամանով։