Մատթեոս 9:38 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Արդ, աղաչե՛ք հունձքի Տիրոջը, որ իր հունձքի համար մշակներ հանի»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Արդ աղաչե՛ք հունձքի Տիրոջը, որ իր հունձքի համար մշակներ ուղարկի»։ |
Հակոբի մնացորդները հեթանոսների՝ բազում ազգերի մեջ կլինեն ինչպես առյուծը հոտի մեջ՝ անտառում, և ինչպես առյուծի կորյունը՝ ոչխարների հոտի մեջ, ինչպես օրինակ, երբ անցնելով զատի և հափշտակի, ոչ ոք չի լինի, որ ազատի։
Նա դարձյալ նրանց ասաց. «Խաղաղությո՜ւն ձեզ. ինչպես իմ Հայրն ինձ ուղարկեց, ես էլ ձեզ եմ ուղարկում»։
Չէ՞ որ դուք եք ասում. “Չորս ամիս ևս, և հունձը կհասնի”։ Ահա ես ասում եմ ձեզ. բարձրացրե՛ք ձեր աչքերը և տեսե՛ք արտերը, որ սպիտակել են ու հասել հնձի համար։
Մինչ նրանք Տիրոջ պաշտամունքի մեջ էին և ծոմ էին պահում, Սուրբ Հոգին ասաց նրանց. «Առանձնացրե՛ք ինձ համար Բառնաբասին և Սողոսին այն գործի համար, որին ես կոչել եմ նրանց»։
Եվ նրանց, որոնց Աստված կարգեց եկեղեցու մեջ, սրանք են. նախ՝ առաքյալներին, երկրորդ՝ մարգարեներին, երրորդ՝ ուսուցանողներին, ապա՝ հրաշագործներին, ապա՝ բժշկության շնորհ ունեցողներին, ուրիշներին օգնողներին, վարիչներին, զանազան լեզուներով խոսողներին, այդ լեզուներից թարգմանողներին։
Ուստի, եղբայրնե՛ր, աղոթե՛ք մեզ համար, որպեսզի Տիրոջ խոսքը տարածվի և փառավորվի ամեն տեղ, ինչպես որ ձեզ մոտ է,