Նրա համբավը տարածվեց ողջ Ասորիքով մեկ, և նրա մոտ բերեցին զանազան ցավերով ու տանջանքներով տառապող ամեն մի հիվանդի, դիվահարի, լուսնոտի, անդամալույծի, և Հիսուսը բժշկեց նրանց։
Մատթեոս 9:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այս լուրը տարածվեց այդ ամբողջ երկրով։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ սրա համբավը տարածվեց ողջ երկրով մեկ։ |
Նրա համբավը տարածվեց ողջ Ասորիքով մեկ, և նրա մոտ բերեցին զանազան ցավերով ու տանջանքներով տառապող ամեն մի հիվանդի, դիվահարի, լուսնոտի, անդամալույծի, և Հիսուսը բժշկեց նրանց։
Բայց նա դուրս գնալով սկսեց եռանդուն կերպով քարոզել և լուրը տարածել, այն աստիճան, որ Հիսուսն այլևս չէր կարողանում բացահայտորեն քաղաք մտնել, այլ դուրսը՝ ամայի տեղերում էր մնում։ Եվ ժողովուրդը բոլոր կողմերից գալիս էր նրա մոտ։
Հերովդես արքան լսեց այս բաները, որովհետև Հիսուսի անունը հայտնի էր դարձել, և ասաց. «Հովհաննես Մկրտիչը հարություն է առել մեռելներից, և դրա համար զորավոր գործեր են կատարվում նրա միջոցով»։
Եվ Հիսուսը Հոգու զորությամբ վերադարձավ Գալիլեա, ու գավառի բոլոր կողմերում նրա համբավը տարածվեց։
Եվ նրա համբավն ավելի ու ավելի էր տարածվում. բազում ժողովուրդ էր հավաքվում՝ լսելու նրան ու իրենց հիվանդությունից բժշկվելու։
Արքան այս բաներին գիտակ է, դրա համար համարձակ եմ խոսում, քանի որ չեմ կամենում այս բոլորից որևէ բան քեզնից ծածկել, որովհետև այս ամենը մի խուլ անկյունում չի եղել։