Այդ ժամանակ մի մարդու էին թաղում։ Երբ թաղողները տեսան Մովաբի կողոպտիչ զորքին, այդ մեռած մարդուն շտապ գցեցին գերեզմանը։ Այդ մեռած մարդու դիակը Եղիսեեի ոսկորներին դիպչելուն պես հանգուցյալը կենդանացավ ու կանգնեց իր ոտքերի վրա։
Մատթեոս 8:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բռնեց նրա ձեռքից, և ջերմությունը իջավ։ Նա ոտքի կանգնեց և սկսեց ծառայել նրան։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հիսուսը բռնեց նրա ձեռքից, ու ջերմությունը նրան թողեց։ Նա վեր կացավ ու ծառայում էր նրանց։ |
Այդ ժամանակ մի մարդու էին թաղում։ Երբ թաղողները տեսան Մովաբի կողոպտիչ զորքին, այդ մեռած մարդուն շտապ գցեցին գերեզմանը։ Այդ մեռած մարդու դիակը Եղիսեեի ոսկորներին դիպչելուն պես հանգուցյալը կենդանացավ ու կանգնեց իր ոտքերի վրա։
Բերեց դիպցրեց իմ բերանին և ասաց. «Ահա այդ դիպավ քո շուրթերին. դա կհանի քո անօրենությունները, և քո մեղքերը կսրբի քեզնից»։
Եվ նրան աղաչում էին, որ գոնե նրա հագուստի քղանցքին միայն դիպչեն, և ովքեր դիպան, փրկվեցին։
Հիսուսը գթաց և դիպավ նրանց աչքերին։ Նրանց տեսողությունն իսկույն վերականգնվեց, և գնացին նրա հետևից։
Երբ երեկո եղավ, Հիսուսի մոտ բերեցին բազում դիվահարների։ Նա խոսքով հանեց ոգիներին և բժշկեց բոլոր հիվանդներին,
Հիսուսն իր ձեռքը երկարեց, հասցրեց նրան և ասաց. «Կամենում եմ, մաքրվի՛ր»։ Եվ բորոտությունը նրանից իսկույն մաքրվեց։
Եվ ահա մի կին, որ տասներկու տարուց ի վեր տառապում էր արյունահոսությունից, Հիսուսի հետևից մոտենալով, դիպավ նրա հագուստի քղանցքին,
Ժողովարանից դուրս ելնելով՝ Հակոբոսի և Հովհաննեսի հետ անմիջապես եկավ Սիմոնի և Անդրեասի տունը։
Եվ նա, ամենքին դուրս հանելով, բռնեց նրա ձեռքից, գոչեց և ասաց. «Վե՛ր կաց, կանգնի՛ր, ո՛վ մանուկ»։