Երբ Հիսուսն իմացավ, հեռացավ այդտեղից։ Նրա հետևից մի մեծ բազմություն գնաց, և նա ամենքին բժշկեց։
Մատթեոս 8:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երբ Հիսուսն իջավ լեռից, նրա հետևից ժողովրդի մեծ բազմություն գնաց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երբ Հիսուսն իջավ լեռան վրայից, նրա հետևից ժողովրդի մեծ բազմություն գնաց։ |
Երբ Հիսուսն իմացավ, հեռացավ այդտեղից։ Նրա հետևից մի մեծ բազմություն գնաց, և նա ամենքին բժշկեց։
Նրան մոտեցավ ժողովրդի մի մեծ բազմություն, որն իր հետ ուներ կաղեր, կույրեր, համրեր, հաշմանդամներ և ուրիշ շատերի։ Նրանց բերեցին դրեցին նրա ոտքերի առջև, և բժշկեց նրանց։
Նրա հետևից ժողովրդի մեծ բազմություն էր գնում, որ եկել էր Գալիլեայից, Դեկապոլիից, Երուսաղեմից, Հրեաստանից և Հորդանանի մյուս կողմից։
Հիսուսը, իր շուրջը մի մեծ բազմություն տեսնելով, կարգադրեց իր աշակերտներին, որ լճի մյուս կողմը գնան։
Իսկ Հիսուսն իր աշակերտների հետ գնաց լճի եզերքը։ Գալիլեայից բազում ժողովուրդ էր գնում նրա հետևից, նաև Հրեաստանից,
Եվ նրա համբավն ավելի ու ավելի էր տարածվում. բազում ժողովուրդ էր հավաքվում՝ լսելու նրան ու իրենց հիվանդությունից բժշկվելու։