Բայց ես ձեզ ասում եմ. չարին հակառակ մի՛ կանգնիր։ Եթե մեկը քո ծնոտի աջ կողմին ապտակ տա, նրան մյուս կո՛ղմն էլ դարձրու։
Մատթեոս 5:40 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եթե մեկն ուզենա քեզ դատի կանչել և քո շապիկն առնել, նրան քո բաճկո՛նն էլ թող։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եթե մեկը ցանկանա քեզ դատի տալ և շապիկդ առնել, բաճկո՛նդ էլ տուր նրան։ |
Բայց ես ձեզ ասում եմ. չարին հակառակ մի՛ կանգնիր։ Եթե մեկը քո ծնոտի աջ կողմին ապտակ տա, նրան մյուս կո՛ղմն էլ դարձրու։
Ով խփում է քո ծնոտին, նրան մյո՛ւսն էլ մոտեցրու. և ով քեզնից բռնի վերցնում է քո բաճկոնը, նրան մի՛ արգելիր շապիկդ էլ վերցնելու։
Արդ, ձեզ համար ամեն առումով արդեն իսկ նախատինք է, որ միմյանց դեմ դատ ունեք։ Ինչո՞ւ դուք չեք անիրավվում և դուք չեք հարստահարվում,
Իսկ եթե մեկն իր կույսի համար ամոթ համարի, որ նա, հասուն տարիքի հասած լինելով, այդպես մնա, թող անի այն, ինչ ցանկանում է. մեղք գործած չի լինի, թող ամուսնանան։