Մատթեոս 5:32 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բայց ես ձեզ ասում եմ. ով իր կնոջն արձակում է առանց պոռնկության պատճառի, ինքն է պատճառ դառնում, որ նա շնանա։ Եվ ով արձակված կնոջ հետ ամուսնանա, շնություն արած կլինի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց ես ասում եմ ձեզ. ով իր կնոջն առանց պոռնկության պատճառի արձակում է, ինքն է նրան շնության մղում, իսկ ով արձակված կնոջ հետ է ամուսնանում, շնություն է անում։ |
Բայց ես ձեզ ասում եմ. ով ցանկասիրությամբ նայի որևէ կնոջ, արդեն իր սրտում շնացած կլինի նրա հետ։
Ով իր կնոջն արձակում է և մի ուրիշին առնում, շնանում է. ով արձակվածին է առնում, նույնպես շնանում է»։
Ապա ուրեմն, քանի դեռ ամուսինը ողջ է, շնացող կհամարվի, եթե ուրիշ տղամարդու կին դառնա։ Իսկ եթե ամուսինը մեռնի, ազատ է ամուսնական կապից և եթե ուրիշ տղամարդու կին դառնա, շնացող չի համարվի։
որովհետև կինը չէ իր մարմնի տերը, այլ ամուսինը, նույնպես և ամուսինը չէ իր մարմնի տերը, այլ կինը։