Ժայռից ավելի բարձրացրեց ինձ. Այժմ էլ գլո՛ւխն իմ բարձրացրու թշնամիներիս վրա։ Պիտի շրջեմ և օրհնության պատարագ մատուցեմ Նրա խորանում, Օրհնություն և սաղմոս պիտի ասեմ Տիրոջը։
Մատթեոս 27:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Պիղատոսը, տեսնելով, որ օգուտ չկա, ավելին՝ խռովություն է բարձրանում, ջուր վերցրեց, ժողովրդի առաջ լվաց ձեռքերը և ասաց. «Այս արդարի արյունից ես անպարտ եմ. դո՛ւք գիտեք»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երբ Պիղատոսը տեսավ, որ օգուտ չկա, այլ է՛լ ավելի է խռովություն բարձրանում, ջուր վերցրեց, ձեռքերը ժողովրդի առաջ լվաց ու ասաց. «Ես այդ արդարի արյան համար մեղք չունեմ, դո՛ւք եք տեսնում»։ |
Ժայռից ավելի բարձրացրեց ինձ. Այժմ էլ գլո՛ւխն իմ բարձրացրու թշնամիներիս վրա։ Պիտի շրջեմ և օրհնության պատարագ մատուցեմ Նրա խորանում, Օրհնություն և սաղմոս պիտի ասեմ Տիրոջը։
Նրանք փայտին ասացին. “Իմ հայրն ես դու”, և քարին. “Դո՛ւ ծնեցիր ինձ”։ Եվ նրանք ոչ թե իրենց երեսները, այլ թիկունքները դարձրին ինձ, բայց իրենց փորձության ժամին պիտի ասեն. “Արի փրկի՛ր մեզ”։
Դու ասացիր. “Անմեղ եմ, թող նրա բարկությունն ինձնից հեռանա”։ Ահավասիկ ես դատաստան եմ տեսնելու քեզ հետ, որովհետև դու ասացիր՝ չմեղանչեցի։
Մինչ նա ատյան էր նստել, իր կինը լուր ուղարկեց նրան՝ ասելով. «Քո և այդ արդարի միջև ոչինչ չկա, որովհետև այսօր երազումս նրա պատճառով գլխովս շատ բաներ անցան»։
Ամենքն ասացին. «Թող խաչվի»։ Կառավարիչն ասաց. «Ի՞նչ չարիք է գործել»։ Բայց նրանք ավելի բարձր էին աղաղակում և ասում. «Թող խաչվի»։
ասելով. «Մեղանչեցի, որովհետև մի արդարի մահվան մատնեցի»։ Իսկ նրանք ասացին. «Մեր հոգը չէ, դո՛ւ գիտես»։
Իսկ հարյուրապետը և նրանք, որ նրա հետ Հիսուսի վրա պահակություն էին անում, երբ տեսան երկրաշարժը և պատահածները, սարսափահար եղան և ասացին. «Իսկապես որ Աստծու Որդին էր սա»։
Այդ ժամանակ իրականացավ Երեմիա մարգարեի միջոցով ասված խոսքը. «Վերցրին երեսուն արծաթը՝ վաճառվածի գինը, որ գնահատվել էր Իսրայելի որդիների կողմից,
Պիղատոսը դարձյալ դուրս ելավ ու ասաց նրանց. «Ահա նրան դուրս՝ ձեզ մոտ եմ բերում, որպեսզի իմանաք, որ ես նրա մեջ որևէ հանցանք չեմ գտնում»։
Որովհետև Աստված մեզ համար մեղավոր արեց նրան, ով մեղքը չէր ճանաչել, որպեսզի մենք նրանո՛վ Աստծու արդարները դառնանք։
Որովհետև Քրիստոսը մեկընդմիշտ չարչարվեց մեր մեղքերի համար, մի Արդար՝ անարդարների համար, որպեսզի մեզ Աստծուն մոտեցնի. թեև նա մարմնով մեռավ, Հոգին, սակայն, նրան կենդանի պահեց,