Ձեզ կառավարիչների ու թագավորների առաջ կտանեն իմ պատճառով, որպեսզի նրանց և հեթանոսներին վկայություն տաք։
Մատթեոս 27:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հիսուսը կանգնեց կառավարչի առջև։ Կառավարիչը հարցրեց նրան և ասաց. «Դո՞ւ ես հրեաների թագավորը»։ Հիսուսն ասաց. «Դու ես ասում»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հիսուսը կանգնեց կառավարչի առաջ։ Կառավարիչը նրան հարցրեց ու ասաց. «Դո՞ւ ես հրեաների թագավորը»։ Հիսուսը նրան ասաց. «Դո՛ւ ես ասում»։ |
Ձեզ կառավարիչների ու թագավորների առաջ կտանեն իմ պատճառով, որպեսզի նրանց և հեթանոսներին վկայություն տաք։
Աշակերտին բավական է, որ իր ուսուցչի նման լինի, և ծառային՝ իր տիրոջ նման։ Եթե տանտիրոջը Բեեղզեբուղ կոչեցին, որքա՜ն ավելի նրա ընտանիքի անդամներին։
և ասացին. «Որտե՞ղ է հրեաների նորածին արքան, որովհետև նրա աստղը տեսանք արևելքում և եկանք նրան երկրպագելու»։
Հուդան, որ մատնելու էր նրան, դիմեց Հիսուսին և ասաց. «Մի՞թե ես եմ, Վարդապե՛տ»։ «Դու ասացիր»,- պատասխանեց նրան։
Հիսուսը պատասխանեց նրան. «Դու ասացիր։ Բայց ասում եմ ձեզ. այսուհետև կտեսնեք Մարդու Որդուն՝ նստած Զորության աջ կողմում և եկած երկնքի ամպերի վրայով (Դան. 7.13, Մտթ. 24.30բ)»։
Հիսուսը պատասխանեց և ասաց նրան. «Այո՛, ինչպես ասացիր, ես եմ։ Եվ պիտի տեսնեք Մարդու Որդուն՝ նստած Ամենազոր Աստծու աջ կողմում և եկած երկնքի ամպերով (Դան. 7.13)»։
Եվ ամենքը միասին ասացին. «Ուրեմն դու Աստծու Որդի՞ն ես»։ Եվ նա ասաց նրանց. «Դուք եք ասում, թե ես եմ»։
Պատվիրում եմ քեզ Աստծու առաջ, որ կյանք է տալիս ամեն ինչի, և Հիսուս Քրիստոսի առաջ, որ Պիղատոս Պոնտացու առաջ վկայեց բարի դավանությունը,