Այգու պես հատեց նրա վրանները, վերացրեց նրա տարեկան տոները. Տերը մոռացության տվեց տարեկան այն տոներն ու շաբաթները, որ կատարում էր Սիոնը. իր բարկության պահին մռնչալիս տագնապի մատնեց թագավորներին, իշխաններին ու քահանաներին։
Մատթեոս 25:29 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ որովհետև ամեն ոք, ով ունի, նրան կտրվի և կշատացվի, իսկ ով չունի, նրանից կվերցվի նաև ունեցածը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որովհետև ամեն ոք, ով ունի, նրան կտրվի ու կավելացվի, բայց ով չունի, նրանից ունեցածն էլ կվերցվի։ |
Այգու պես հատեց նրա վրանները, վերացրեց նրա տարեկան տոները. Տերը մոռացության տվեց տարեկան այն տոներն ու շաբաթները, որ կատարում էր Սիոնը. իր բարկության պահին մռնչալիս տագնապի մատնեց թագավորներին, իշխաններին ու քահանաներին։
Նա կընթանա իր հոմանիների հետևից, բայց չի հասնի նրանց, կփնտրի նրանց, բայց նրանց չի գտնի և կասի. «Գնամ, վերադառնամ իմ նախկին ամուսնու մոտ, որովհետև այն ժամանակ ինձ համար ավելի լավ էր, քան հիմա»։
Ասացին նրան. «Չարերին դաժանորեն կսպանի և այգին կտա ուրիշ մշակների, որոնք բերքը նրան կտան իր ժամանակին»։
Այսուհետև զգո՛ւյշ եղեք, թե ինչպե՛ս եք լսում. որովհետև ով ունի, նրան կտրվի, իսկ ով չունի, և այն, ինչ որ նա կարծում է, թե ունի, կվերցվի նրանից»։
Եթե նրան այսպես թողնենք, ամենքն էլ կհավատան նրան, և հռոմեացիները կգան ու կվերացնեն մեր ազգն ու մեր սրբավայրը»։
Ամեն ճյուղ, որ վրաս է և պտուղ չի տալիս, նա կտրում է այն. և այն ամենը, որ պտուղ է տալիս, էտում է, որպեսզի առավել ևս պտղաբեր լինի։
Հիշի՛ր՝ որտեղի՛ց ընկար, ապաշխարի՛ր և քո նախկին գործե՛րն արա, ապա թե ոչ՝ իսկույն կգամ և կշարժեմ քո աշտանակն իր տեղից, եթե չապաշխարես։