Կողովներից մեկը լցված էր անչափ քաղցր թզով, ինչպիսին լինում է վաղահաս թուզը, իսկ երկրորդ կողովը՝ ժանտահամ թզով, որն իր դառնության պատճառով չի ուտվում։ Տերն ինձ ասաց. «Ի՞նչ ես տեսնում, Երե՛միա»։
Մատթեոս 25:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրանցից հինգը հիմար էին, իսկ հինգը՝ իմաստուն։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրանցից հինգն իմաստուն էին, իսկ հինգը՝ հիմար։ |
Կողովներից մեկը լցված էր անչափ քաղցր թզով, ինչպիսին լինում է վաղահաս թուզը, իսկ երկրորդ կողովը՝ ժանտահամ թզով, որն իր դառնության պատճառով չի ուտվում։ Տերն ինձ ասաց. «Ի՞նչ ես տեսնում, Երե՛միա»։
«Ահա ես ձեզ ուղարկում եմ որպես ոչխարներ՝ գայլերի մեջ։ Այսուհետև օձերի պես խորագե՛տ եղեք և աղավնիների պես՝ միամիտ։
«Իսկ ո՞վ է այն հավատարիմ ու իմաստուն ծառան, որին իր տերը ծառաների վրա կարգած կլինի՝ նրանց ժամանակին կերակուր տալու։
Իմաստունները պատասխան տվեցին և ասացին. “Այնպես չլինի, որ թե՛ մեզ և թե՛ ձեզ չբավականացնի, ուստի գնացե՛ք վաճառողների մոտ և գնե՛ք ձեզ համար”։
Մեր միջից ելան նրանք, բայց մեզնից չէին, որովհետև, եթե մեզնից լինեին, ապա մեր մեջ էլ կմնային։ Բայց մեզնից ելան, որպեսզի հայտնի լիներ, որ նրանք ամենքը մեզնից չեն։
Կուզենայի ձեզ հիշեցնել,- թեև դուք այդ բոլորը գիտեք,- որ Աստված նախ իր ժողովրդին փրկեց Եգիպտոսից, իսկ հետո կորստյան մատնեց անհավատներին։