Պատասխան տվեցին Հիսուսին և ասացին. «Չգիտենք»։ Հիսուսն էլ նրանց ասաց. «Ես էլ ձեզ չեմ ասի, թե ի՛նչ իշխանությամբ եմ անում այս բաները»։
Մատթեոս 22:46 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ոչ ոք նրան չկարողացավ պատասխան տալ։ Եվ այդ օրվանից ոչ ոք չէր համարձակվում նրան որևէ բան հարցնել։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ոչ ոք չէր կարողանում նրան պատասխանել։ Ոչ էլ որևէ մեկը այդ օրվանից համարձակվեց նրան մի բան հարցնել։ |
Պատասխան տվեցին Հիսուսին և ասացին. «Չգիտենք»։ Հիսուսն էլ նրանց ասաց. «Ես էլ ձեզ չեմ ասի, թե ի՛նչ իշխանությամբ եմ անում այս բաները»։
Հիսուսը, տեսնելով, որ նա խելացի պատասխանեց, նրան ասաց. «Հեռու չես Աստծու արքայությունից»։ Եվ ոչ ոք այլևս չէր համարձակվում որևէ բան հարցնել նրան։
Եվ երբ այս ասաց, ամաչեցին նրանք, որոնք հակառակվում էին նրան. իսկ ամբողջ ժողովուրդն ուրախանում էր այն բոլոր փառավոր գործերի համար, որ կատարվում էին Հիսուսի կողմից։
Տեսնում էին նաև բժշկված մարդուն, որ կանգնած էր նրանց հետ և չէին կարողանում որևէ պատասխան տալ։
“Ես եմ քո հայրերի Աստվածը, Աբրահամի, Իսահակի և Հակոբի Աստվածը”։ Մովսեսը, զարհուրած, չէր համարձակվում նայել։