Մատթեոս 22:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այդ ժամանակ փարիսեցիները գնացին, խորհրդակցություն հրավիրեցին նրա դեմ, թե նրան խոսքերով ինչպե՛ս ծուղակը գցեն։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այդ ժամանակ փարիսեցիները գնացին և խորհրդակցում էին, թե ինչպե՛ս Հիսուսին խոսքով ծուղակը գցեն։ |
Արդ, ինչո՞ւ ես տրտում, հոգի՛ս, Կամ ինչո՞ւ ես ինձ խռովեցնում. Հույսդ Աստծու վրա՛ դիր։ Նորից փառաբանի՛ր նրան՝ Իմ էության Փրկչին և իմ Աստծուն։
նրանց հետ նաև նրանք, ովքեր խոսքով ստիպում էին մարդկանց մեղանչել, իրենց հանդիմանողներին արգելք էին լինում և անարդարությամբ շեղում իրավունքը։
Իսկ նրանք ասացին. «Եկե՛ք մի բան մտածենք Երեմիայի դեմ, քանզի օրենքը չի կորչի քահանայից, խորհուրդը՝ իմաստուններից և խոսքը՝ մարգարեից։ Եկե՛ք նրան լեզվով ջախջախենք և նրա բոլոր խոսքերին ականջ չդնենք»։
Լսեցի շատերի պարսավանքը, որոնք խառնիխուռն հավաքվել էին իմ շուրջը. «Ո՛վ դուք բոլորդ, որ դրա բարեկամներն եք, եկե՛ք հարձակվենք դրա վրա, մի հնարք հնարենք դրա դեմ, գուցե խաբվի, և մենք հաղթենք ու մեր վրեժը լուծենք դրանից»։
Սա ձեր օգուտի համար եմ ասում։ Ոչ թե ձեզ վրա ճնշում եմ գործադրում, այլ ուզում եմ, որ պարկեշտությամբ ու անզբաղ մտքով ծառայեք Տիրոջը։
Ուրեմն մտաբերե՛ք Հիսուսին, որ այսպես համբերեց իր հանդեպ մեղավորների ունեցած հակառակությանը, որպեսզի չլինի թե հոգնեք և հուսալքվեք,